Հայաստանը ընտրվել է Հալա Աբու Դաբիի (Hala Abu Dhabi), Etihad ավիաընկերության ուղղությունների կառավարման ենթակառույցի, կողմից աշխարհի այն 23 երկրների շարքում, որոնց հետ նախընտրելի վաճառքի համաձայնագիրը է ստորագրվել Etihad ավիաընկերության սիրելի`«Կանգառ Աբու Դաբիում»  (Stopover in Abu Dhabi) ծրագրի վերաբերյալ: Ծրագիրը միտված է այն ուղեւորներին, որոնք տրանզիտով ճանապարհորդում են ԱՄԷ մայրաքաղաքով:

Ծրագիրը թույլ է տալիս ճանապարհորդներին կանգ առնել Աբու Դաբիում, վայելել էքսկլյուզիվ առաջարկները, ինչպես օրինակ մեկ-գիշերյա հյուրանոց, անվճար վիզաներ, մուտք գոլֆի դաշտեր` նախքան իրենց վերջնական ուղղություն ճանապարհորդությունը շարունակելը:

Այս նոր համագործակցության արդյունքում այս արտոնությունները կարելի է ամրագրել աշխարհի 45 տուրիստական գործակալությունների վեբ կայքերում: