«Լեւադա» կենտրոնի կողմից անցկացված հարցումը պարզել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին տեղյակ է ռուսաստանցիների 68 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Միաժամանակ նշվում է, որ ռուսաստանցիների 32 տոկոսը այդ մասին ընդհանրապես ոչինչ չի լսել։
Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ գործի քննությունը պետք է վարեն ռուս եւ հայ քննիչները համատեղ։ 42 տոկոսը կարծում է, որ Պերմյակովին պետք է հանձնել ռուսական դատին, սակայն Հայաստանի տարածքում (44 տոկոս)։
Հիշեցնենք, որ որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, ծանր վիրավորվել 7 ամսեկան Սերյոժան: Վերջինս էլ դեպքից 1 շաբաթ անց հեռացավ կյանքից: Սպանության մեղադրանքով հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս կալանավորվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել Հայաստանի եւ Ռուսաստանի քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով։





























