Հունվարի 31-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, 36-ամյա Թեհմինե Խ.-ի տանը եւ կից շինություններում կատարած խուզարկության ժամանակ՝ ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերել են 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թեհմինե Խ.-ն հայտարարել է, որ նշված հրացանը պատկանում է իր ամուսնու հորը` 64-ամյա Գագիկ Պ.-ին, որի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:





























