Փետրվարի 1-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից, ապօրինի զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Աբել Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտով:
Աբել Հ.-ն հայտարարել է, որ ատրճանակը եւ փամփուշտները գտել է 2014 թ. օգոստոսին՝ Սեւանի քաղաքային լողափի աղբանոցից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























