Ղազախստանում ՀՀ դեսպանությունում, փետրվարի 1-ին, տեղի է ունեցել ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը ներկա էին Հայաստանի եւ Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագրով Ղազախստանի Պաշտպանության ազգային համալսարանում վերապատրաստման երկամյա դասընթացներ անցնող ՀՀ զինված ուժերի սպաները, Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ եւ մշակութային գործիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը կարեւորել է հայկական բանակի դերը Հայաստանի անկախ պետականության վերականգնման եւ կայացման, երկրի անվտանգության ապահովման եւ սահմանների պաշտպանության գործում:





























