Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը համաձայնել են մինչեւ հաջորդ քառօրյա արտահերթ նստաշրջան չնախաձեռնել (3 շաբաթ անց - խմբ.): Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների եւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հանդիպումը, որը վերաբերում էր խորհրդարանում արդեն դիտարկվող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նա նաեւ հավելեց, որ առանձին դեպքերում իշխանության եւ ոչ իշխանական ուժերի մոտեցումները համընկնում են: Այդ պատճառով, չնայած ոչ իշխանական ուժերն արդեն բավականաչափ ստորագրություն հավաքել են՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, որոշել են հետաձգել այն: «Եթե հիմնական հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում չձեւավորվի, մենք արտահերթ նստաշրջան կհրավիրենք»,- հայտարարեց Հակոբյանը:

Օրինագծի համաձայն, գործարքների պարտադիր փաստաթղթավորման մասին պահանջը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ հարկատուները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար դրամի շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 122 հազար դոլար - խմբ.):

Հունվարի 30-ին կառավարությունում հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել օրենքը հին կամ նոր խմբագրմամբ դիտարկելու հնարավորությունը (հինը ենթադրում է շրջանառությունից 3.5%-ի չափով հարկի վճարում՝ լիբերալ փաստաթղթաշրջանառությամբ, նորը՝ 1%-ի չափով):