Աֆղանական ձեռագործ մետաքսե եւ բրդե գորգերի վրա, ավանդական ծաղկազարդ ու երկրաչափական զարդանախշերի փոխարեն, ավելի ու ավելի հաճախ են հայտնվում զենքի, ծանր զրահատեխնիկայի եւ նույնիսկ անօդաչու թռչող սարքերի պատկերներ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Տանկերը, ուղղաթիռները, Կալաշնիկով ավտոմատները, ռումբերն ու ականանետերը ներխուժել են գորգագործության ոլորտ՝ դառնալով գեղարվեստական տարրեր:

Աֆղանստանի տարածքում ավելի քան 30 տարի շարունակվող անդադար պատերազմներն ավելի ու ավելի հաճախ են արտահայտվում գորգերի զարդանախշերում: Ծաղիկներին եւ խեցեգործական իրերին փոխարինելու են եղել ժամանակակից կյանքից առարկաները: