Հասկանալի չէ, թե ով է հավատում փոքր բիզնեսի իջեցված հարկային հաշվետվություններին: Այս մասին փետրվարի 2-ին Հայաստանի Ազգային Ժողովում հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով, շատ դժվար է հավատալ, որ երկրի 42 հազար ձեռնարկություններից 34 հազարը տարեկան մինչեւ 4 մլն դրամի շրջանառություն է ցույց տալիս (8.400 դոլար - խմբ.):

«Ո՞վ կհավատա դրան: Բաժանեք 365 օրերի, եւ կստացվի օրական 10 հազար դրամի առեւտուր: Դրանից հանեք նաեւ ապրանքի գինը, էլեկտրաէներգիայի ծախսը, եւ ձեռնարկատիրոջը ոչինչ չի մնա»,- հայտարարեց Այվազյանը:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ իրականում իջեցված շրջանառություն ձգտում են ներկայացնել ոչ միայն խոշոր, այլեւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի չանցնեն տարեկան 58.35 մլն դրամի ԱԱՀ-ի շեմը: