KFC արագ սննդի ռեստորանների ցանցը Ֆիլիպիններում սկսել է վաճառել յուրօրինակ հոթ դոգ, որի նրբերշիկը ոչ թե հացի մեջ է,այլ տապակած հավի։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Ուտեստը ստացել է «Դաբլ դաուն դոգ» անվանումը։  Ֆիլիպիններում KFC-ի մարքեթինգի հարցերով տնօրեն Էրոլ Մագդաթոյի խոսքով՝ ուտեստի հեղինակներին դեպի այդ գաղափարն  ուղղորդել է հոթ դոգի եւ տապակած հավի հանդեպ ֆիլիպինցիների տածած սերը, գրում է Gazeta-ն։

Պատասխանելով դիետոլոգների եւ առողջ սննդի կողմնակիցների հարձակումներին՝ Մագդաթոն վստահեցրել է, որ նոր հոթ դոգը ավելի կալորիական չէ, քան սովորական չիզբուրգերը։