ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը բաց նամակ-հարցում է ուղարկել ՀՀ գուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ KfW գերմանական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Նամակում ասված է.
«Ինչպես հայտնի է, KfW գերմանական բանկի ֆինասավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր, որի մեջ ներառվել են «Արեւիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», «Սեւ լիճ» պետական արգելավայրերը:
Ինչպես հայտնի է, KfW գերմանական բանկը «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող առեւտրային բանկերի միջոցով ներդրումներ է կատարում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործում: 2012թ. սկսվեց ծրագրի երրորդ փուլը, ինչի համար KfW բանկը 40 միլիոն դոլլարի վարկ հատկացրեց:
Խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե`
* ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին տրամադրվել են անտառային եւ գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր, թե ոչ,
* ՀՀ Սյունիքի մարզում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կառուցված եւ կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի համար տրամադրվել են անտառային եւ գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր, թե ոչ,
* Ինչպես է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կառուցված կամ կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի գործնեությունից առաջացած գյուղատնտեսությանը հասցված վնասները»:





























