Հիվանդանոցից, հունվարի 31-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հայր եւ որդի՝ 51-ամյա Սմբատ Փ.-ն եւ 23-ամյա Անդրանիկ Փ.-ն ու հայտնել, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհին անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրենց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սմբատ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Փամբակ գյուղի սկզբնամասում իրենց ատոմեքենան կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած 4 անծանոթ քաղաքացիներ, վիճաբանել եւ ծեծի ենթարկել իրեն եւ որդուն` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում՝ փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, բաժին են ներկայացել նշված «ԲՄՎ 754»-ի վարորդ, 30-ամյա Արտաշես Գ.-ն, 33-ամյա Արայիկ Ս.-ն, 31-ամյա Սմբատ Թ.-ն, 22-ամյա Արծրուն Շ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























