Ալավերդի-Շնող ճանապարհի 10-րդ կմ-ին, փետրվարի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վթարի ենթարկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























