Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, հունվարի 25-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 35-ամյա Էլեն Գ.-ն եւ հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հունվարի 24-ի ժամը 23.30-ից մինչեւ հունվարի 25-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի դուռը բացելով, նշված տնից գողացել են «Նոութբուք» համակարգիչ` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, Երեւան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Նշան Ե.-ին, ով խոստովանել է, որ հունվարի 25-ին, նախնական համաձայնության գալով իր ընկերներ` 35-ամյա Սարո Ղ.-ի, 40-ամյա Ռուդիկ Բ.-ի եւ 25-ամյա Մայիս Հ.-ի հետ, մուտք են գործել հիշյալ բնակարան եւ գողացել համակարգիչը:
Ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Սարո Ղ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուդիկ Բ.-ին եւ Մայիս Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:





























