Այովայի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ տղամարդիկ եւ կանայք նման ավելի, քան թվում է: Նրանք վերլուծել են 12 մլն մարդու 100 հոգենական բնութագրեր: Ըստ Post Jagran-ի, հետազոտողները գնահատել են ճանաչողական առանձնահատկությունները (օրինակ՝ ինտելեկտը), անձնական հատկանիշներն ու բարեկեցությունը:
Կանայք եւ տղամարդիկ նման են եղել հետազոտական բնութագրերի ավելի քան 75%-ում: Սակայն որոշ դեպքերում տարբերություն, ամեն պարագայում, կա: MedDaily-ի փոխանցմամբ, տղամարդիկ ավելի ագրեսիվ եւ առնական են եղել, իսկ կանայք ավելի ուժեղ են կապվել մարդկանց եւ ավելի սուր զգացել ցավը:
Իսկ ահա Բազելի համալսարանի գիտնականները վերջերս հերթական անգամ հաստատել են, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում: Մասնագետները պարզել են. հուզական տեղեկությունը կանանց վրա ավելի ուժեղ է ազդում, քան տղամարդկանց: Բացի այդ, կանայք այն ավելի լավ են հիշում:





























