Brent տեսակի նավթի գինն արդեն 3-րդ օրն անընդմեջ շարունակում է աճել: Նախօրեին այն աճել է մոտ 6 տոկոսով, իսկ ICE  բորսայում երեկոյան տորգերի ժամանակ առաջին անգամ 2014-ի վերջից բարձրացել է հասնելով 59 դոլարի մեկ բարելի համար: Վերջին անգամ նավթն այդքան թանկ արժեցել է 2014-ի դեկտեմբերի 29-ին, երբ Brent տեսակի նավթի գինը նվազեց մինչեւ 57,88 դոլարի:

ICE-ի բորսայում տորգերի ժամանակ Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը տատանվում է 58 դոլարի սահմաններում, ինչը 2 տոկոսով բարձր է երեկոյան տորգերի ժամանակ ձեւավորված մակարդակից: Փորձագետները նավթի գների աճը բացատրում են ԱՄՆ-ում նավթի արդյունահանման մակարդակի նվազման սպասումներով, հաղորդում է RBK-ն: