Արքայազն Չարլզի եւ վաղամեռիկ արքայադուստր Դիանայի ամուսնությունը խզման շեմին է եղել։ Բրիտանական գահի ժառանգորդի մասին նոր սկանդալային տեղեկությունը հրապարակվել է «Չարլզ. Թագավորի սիրտը» գրքում։

Գրքի հեղինակ եւ արքայազնի ոչ պաշտոնական կենսագիր Քեթրին Մայերը պնդում է, թե Ուելսի արքայազնը մինչեւ վերջին պահը կասկածներ է ունեցել՝ արդյոք արժե կապվել Դիաայի հետ, եւ մոտ է եղել հարսանիքից անմիջապես առաջ բաժանվելուն։

Ուշագրավ է, որ նախկինում Դիանայի կենսագիր Էնդրյու Մորթոնը եւս պնդում էր, թե Դիանան չի ցանկացել ամուսնանալ։

Չարլզն ու Դիանան ամուսնացել են 1981թ. հուլիսին։ 1982 եւ 1984 թվականներին ծնվել են նրանց որդիները։ 90-ականների սկզբին զույգի հարաբերությունները փչացել էին, եւ 1992թ.-ից առանձին էին ապրում։ 1996թ. Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։