ԱՄԷ Դուբայի փոխոստիկանապետ Դհահի Քհալֆան Թեմինը Թուրքիայի նախագահին մեղադրել է երկիրը ահաբեկչական կառույցների համար բազայի վերածելու մեջ։

Ինչպես տեղեկացնում է սիրիական Sana գործակալությունը, Դուբայի փոխոստիկանապետը Twitter-ում արված գրառման մեջ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահին՝ շեշտելով, թե Թուրքիան վարձու ահաբեկչներին ամեն տեսակ աջակցություն է ցույց տալիս։

«Էրդողանը Թուրքիան դարձրել է ոչ միայն միջանցք ահաբեկչների համար, այլեւ ահաբեկչական  բազա՝ ահաբեկիչներին պատսպարելու եւ ռազմական ուսուցում տալու համար»,-ասել է Դուբայի փոխոստիկանապետը՝ կոչ անելով բոլոր արաբական երկրներին բողոքի նամակներ գրել թուրքական դեսպանատներին։