ԱՄՆ Թեխաս նահանգի Բրենհեմ քաղաքում աշխարհի ամենամեծ խորովածանոցն են պատրաստել: Այն 40 տոննա է կշռում, ունի 23 մետր երկարություն եւ կարելի է փոխադրել միայն բեռնատարի օգնությամբ, որի համար քաղաքային իշխանությունների հատուկ թույլտվությունն է անհրաժեշտ:
Ըստ Kedem-ի, բեռնատարում միանգամից 4 տոննա միս կարելի է պատրաստել: Հետաքրքիր է, որ սարքավորումները ջեռուցում են ոչ մեծ վառարանով: Աշխարհի ամենամեծ խորովածանոցի սեփականատերը՝ Թերրի Ֆոլսոնը, այն համացանցում աճուրդի է հանել՝ նախնական 350.000 դոլարով: Իսկ բեռնատարի համար եւս 50.000 դոլար է հարկավոր:





























