Եգիպտոսում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել 230 ակտիվիստի, որոնք մասնակցել են 2011թ. Հոսնի Մուբարաքի դեմ տեղի ունեցած ապստամբությանը, գրում է Agence France-Presse-ը։
Հաղորդվում է, որ դատապարտյալների մեջ է նաեւ հայտնի բլոգեր եւ շարժման առաջնորդ Ահմեդ Դուման։
Այս մասին հայտարարել են գործակալության՝դատարանին մոտ գտնվող աղբյուրները, գրում է Gazeta-ն։
Հայտարարության մեջ ասված է, որ եւս 39 մարդ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Բոլոր դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2011թ. դեկտեմբերին անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ բախումներին մասնակցելու համար։





























