Հարկային պարտավորություններից խուսափելու կասկածանքով ձերբակալված, ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ինքնազգացողությունը վատացել է, քիչ առաջ նրա համար Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան շտապօգնություն են հրավիրել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այնուամենայնիվ, Հակոբ Հակոբյանի վիճակն այնքան վատ չէ, որ բժշկական անհապաղ օգնության կարիք լինի, եւ շտապօգնության բժիշկներն այժմ սպասում են նիստի ավարտին՝ նախկին պատգամավորին զննելու համար։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննարկում է նրա խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։