Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31/114 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, պատճառել վնասվածքներ եւ դիմել փախուստի:

Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 36-ամյա տղամարդ եւ հայտնել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: