Լուգանսկ քաղաքի Շեւչենկո թաղամասում հայտնաբերել են Լուգանսկի մարզի Ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավարի նախկին տեղակալի դիակը: Այս մասին գրում է ադրբեջանական APA-ն:

Ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Ռասիմ Ուղուրլաեւի խոսքով, ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանից, Ուկրաինայի քաղաքացի Յասինել Նասիբովի մարմինը (ծնվ. 1957թ.) հայտնաբերել են փետրվարի 3-ի առավոտյան, խանութներից մեկի առջեւ կայանած սեփական ավտոմեքենայում:

Նասիբովին գնդակահարել են ավտոմատից: Նրա մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերել: Հաղորդվում է, որ ներկայում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող քաղաքում նա ոչ ոքի հետ խնդիր չի ունեցել: Սպանվածի մարմինը պատրաստվում են Ադրբեջան փոխադրել: