Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ու քաղաքականությունը զուրկ են մարդկայնությունից: Այս մասին փետրվարի 4-ին Հայոց ցեղասպանության թեմայով կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը:
Նա հիշեցրեց, որ եզդիները, իհարկե, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Արեւմտյան Հայաստանում շուրջ 1.5 մլն հայ է ապրել: Նրանց կողքին նաեւ եզդիներ են ապրել: Ո՞ւր կորավ այդ երկիրը, որը Հայաստան էր կոչվում: Էրդողանը չի՞ ամաչում, երբ խոսում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: Ի՞նչ հանձնաժողովի մասին կարող է խոսք լինել, երբ Հայաստան անունով երկիր կար, որի բնակիչները ֆիզիկապես ոչնչացվել են»,- ընդգծեց Հայաստանի եզդիների միության ղեկավարը:





























