Ադրբեջանի ԱԳՆ-ն կա՛մ բավականաչափ տեղեկացված չէ, կա՛մ ակնհայտորեն գերագնահատում է իր հրապարակած փաստաթղթերի ուժը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հերթական հայտարարությունը:

«Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք կարող են մտնել միայն Արցախի համապատասխան մարմիններից թույլտվություն ստանալուց հետո: Այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի օրենքները ԼՂՀ տարածքում չեն գործում»,- ընդգծել է Անի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ The New York Times-ի թղթակիցները ԼՂՀ են այցելել Ադրբեջանի վիզայով:

Ի պատասխան, Արցախի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղ կարելի է այցելել միայն ԼՂՀ իշխանությունների տրամադրած մուտքի արտոնագրով: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, համառորեն փորձում է իրենը պնդել: