Լոնդոնում՝ Sotheby's աճուրդի տանը, չորեքշաբթի ռեկորդային վաճառք է գրանցվել։ Ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ Կլոդ Մոնեի 5 կտավ մեկ ժամվա ընթացքում վաճառվել են 83.8 մլն դոլարով։ Այս մասին գրում է BBC-ն։

Ամենաթանկ լոտը եղել է «Մեծ ջրանցքը» (Le Grand Canal), որը վաճառվել է 35.6 մլն դոլարով։ «Բարդիները Ժիվերնիում» կտավը վաճառվել է 16.2 մլն դոլարով, իսկ «Ափը»՝ 10.2 մլն ֆունտով, «Տեսարան Սալիսի այգիներից» կտավը՝ 8.7 մլն ֆունտով, իսկ «Քաջվարդերով ծաղկամանը»՝ 8.7 մլն ֆունտով, գրում է Gazeta-ն։

Վաճառքի ընդհանուր եկամուտը կազմել է 280.2 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար։