Տեղեկություններ կան, որ որոշ ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստնում։ Այս մասին փետրվարի 5-ին Վրաստանի Կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։

«Սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի կատարվի Ուկրաինայում  տեղի ունեցածը։ Աստված մեզ պահապան»,- հայտարարել է նախարարը։

Ավելի ուշ նա մանրամասնել է, որ խոսելով որոշ ուժերի մասին՝ նա նկատի չի ունեցել «Միասնական ազգային շարժումը»։ «Խոսելով այն մասին, թե որոշ ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, ես նկատի չեմ ունեցել «Միասնական ազգային շարժումը»։ Պետք չէ կուսակցությունների հետ կապել այս հայտարարությունը։ Կան ուժեր, որոնք ձգտում են ապակայունություն տարածել ոչ միայն Վրաստանում ,այլեւ ողջ աշխարհում»,- հայտարարել  Գոմելաուրին։

Նախարարը նաեւ հավելել է, որ այս պահին հատուկ գործողությունների դիմելու անհրաժեշտություն չկա։