Վենեսուեալայում նավթի գների կտրուկ անկման հետ կապված սկսել է ընկնել ազգային արժույթի փոխարժեքը: Արդյունքում մեկ տուփ հակաբեղմնավորիչը (36 հատ) կազմել է 4760 բոլիվար (մոտ 755 ԱՄՆ դոլար պաշտոնական փոխարժեքով):

Նշվում է նաեւ, որ «սեւ ոսկու» գնի անկումը հանգեցրել է նրան, որ վերջին 7 ամիսներին Վենեսուելայի բյուջեի մուտքերը  կրճատվել են 60 տոկոսով:

Ինչ վերաբերում է հակաբեղմնավորիչներին, ապա եթե նախկինում դրանք շատ դժվար էր գտնել, հիմա պարզապես անհնար է գնել: Նշենք, որ Վենեսուեալան լատինական Ամերիկայի երկրների շարքում ունի ամենաբարձր ցուցանիշները դեռահասների շրջանում հղիության եւ ՄԻԱՎ-Ձիահի վարակման ցուցանիշներով: