Սիյաո անունով 6-ամյա աղջնակը ավելի քան մեկ ամիս ապրել է սպա-սրահում, հաղորդում է The Daily Mirror-ը: Երեխան Կունմին քաղաքի այդ հաստատություն է եկել պապի հետ, որը ցանկանում էր մի քանի ծառայություններից օգտվել:

Վաննա ընդունելուց հետո տղամարդը հայտնաբերել է, որ մոռացել է դրամապանակը եւ գնացել է փողի հետեւից՝ որպես գրավ թողնելով թոռնուհուն:

Նա խոստացել է վերադառնալ մի քանի ժամից, սակայն այդպես էլ չի եկել երեխայի հետեւից:

Սպա-սրահի մենեջեր Մի Վանը պատմել է, որ տղամարդը թոռնուհուն թողել է որպես ապացույց, որ հաստատ կվերադառնա: Մեկ օր անց սպա-սրահի աշխատակիցները երեխայի համար անկյուն են առանձնացրել, որտեղ ավելի ուշ հեռուստացույց են տեղադրել: Նրանք պարբերաբար լոցաղրել են երեխային, ուտելիք ու նոր իրեր գնել նրա համար: Նշվում է, որ աղջնակը ընկերացել է սրահի աշխատակիցներից շատերի հետ:

Երբ պատմությունը հայտնվել է լրատվամիջոցներում, Կունմինի բնակիչները պահանջել են սոցիալական ծառայություններից միջամտել գործին եւ գտնել փոքրիկի պապին:

Ներկայումս երեխան շարունակում է ապրել սպա-սրահում, իսկ պապին գտնել չի հաջողվում: