«Հիմնադիր խորհրդարանը» մտադիր է հայց ներկայացնել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ:

Այս առթիվ «Հիմնադիր խորհրդարանը» հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ ասվում է.

«ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը փետրվարի 3-ին իրեն թույլ է տվել զրպարտիչ եւ վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի եւ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին։

«Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: Հիմնադիր խորհրդարանը եւ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ.Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու եւ զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։