Մադրիդի «Կոմիյաս» համալսարանում` «Մատեո Ռիչի» ֆորումի շրջանակներում, փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Կովկաս. ընդհանուր մարտահրավերներ, գլոբալ խնդիրներ» խորագիրը կրող քննարկում՝ հարավկովկասյան երեք երկրների դեսպանների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Խուլիո Մարտինեսը, ով իր խոսքում ներկայացրեց համալսարանի եւ «Մատեո Ռիչի» ֆորումի գործունեությունը:
Իր խոսքում կարեւորելով նման միջոցառումների կազմակերպումը` Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, խոսեց ընդհանուր խնդիրների եւ մարտահրավերների մասին:
Դեսպան Ադոնցը լսարանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, տարբեր պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային եւ տարածաշրջանային տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:





























