Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնը կբարձրացնի երկրի Զինված ուժերի համատեղելիությունը Դաշինքի չափանիշներին եւ կնախապատրաստի զինվորականներին խաղաղարար գործողությունների։ Այս մասին փետրվարի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ Բրյուսելու ունեացած հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի պաշտպանոթյաննախարար Մինդիա Ջանելիձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Նախարարի խոսքով՝ կենտրոնի գտվելու վայրը, որը պլանավորվում է բացել Թբիլիսիում, վերջնականապես կորոշվի այն բանից հետո,երբ գնահատող խումբը կժամանի Վրաստան։ «Ենթադրաբար փետրվարի վերջին մենք հստակ տեղեկություն կունենանք կենտրոնի վայրի վերաբերյալ»,- նշել է Ջանելիձեն։
Հավանական տարբերակ է համարվում Թբիլիսիի մոտակայքում գտնվբող Վազիանիի ռազմաբազան, որը անցյալ շաբաթ այցելել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։





























