ՌԴ Տոմսկ քաղաքի մաքսատան աշխատակիցները ՌԴ ՆԳՆ Տոմսկի բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ ոմն Հայաստանի քաղաքացի Տոմսկ-Մոսկվա-Երեւան տրանզիտային չվերթով թռչելիս փորձել է չուղեկցվող ուղեբեռով տեղափոխել «Անծուխ վառոդ» մակագրությամբ 5 եւ «Ծխացող վառոդ» մակագրությամբ մեկ տարա։ Փորձաքննությունը պարզել է, որ տարաների մեջ եղել է պայթուցիկ նյութ՝ 1.74 կգ զանգվածով, գրում է Tomsk.ru-ն։
Նյութն առգրավվել է, Տոմսկի մաքսատան աշխատակիցները հարուցել են քրեական գործ։ Իրավապահ մարմինները հետաքննություն են վարում միջադեպի կապակցությամբ։ Մաքսանենգին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում եւ մինչեւ մեկ մլն ռուբլի տուգանք։





























