Մասնագետները ծաղկի նոր տեսակ են հայտնաբերել եւ կոչել Sirdavidia՝ հանրահայտ բնագետ եւ հաղորդավար սըր Դեւիդ Աթենբորոյի պատվին:
Նոր ծաղկատեսակի բացահայտումը գիտնականների համար անակնկալ է դարձել ոչ միայն այն պատճառով, որ հայտնաբերվել է Գաբոնի՝ կենսաբանների կողմից բավական լավ ուսումնասիրված հատվածում, այլեւ նրա համար, որ այն աճել է ավտոմայրուղու անմիջական հարեւանությամբ:
Ըստ Gazeta-ի, հետաքրքիր է, որ Sirdavidia ծաղկի ամենամոտ ցեղակիցը Mwasumbia էնդեմիկ բույսն է, որը կարելի է գտնել Թանզանիայի հետավոր անտառներում:
Sirdavidia-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բույսը փոշոտվում է մեղուների թեւիկների տատանումների օգնությամբ: Փոշոտման նման տեսակ բնության մեջ հազվադեպ է հանդիպում. այն բնորոշ է բույսերի ընդամենը 10 հազար տեսակի:





























