Վերոնայի կառավարիչ եւ հաջողակ ռազմական գործիչ, Դանթե Ալիգիերիի հովանավոր Կան Գրանդե դելլա Սկալային իրականում թունավորել են, հաղորդում է The Telegraph-ը:
Նախկինում համարվում էր, որ Սկալիգերների դինաստիայի այդ հայտնի ներկայացուցիչը մահացել է թունավորվելով վարակված ջրից:
Պիզայի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են Կան Գրանդե դելլա Սկալայի մումիան եւ նրա ստամոքսում, լյարդում թույնի մասնիկներ են հայտնաբերել: Մասնագետները հետեւություն են արել, որ մեծ բանաստեղծի հովանավորին թունավորել են, հաղորդում է Gazeta-ն:





























