Ավստրալացի վազորդ Սյուզի Ուոլշեմը հաղթել է Empire State Building-ի աստիճաններով ամենամյա մրցավազքում: Նա շենքի տանիք է բարձրացել ընդամենը 12 րոպե 30 վայրկյանում՝ կանանց շրջանում նոր ռեկորդ սահմանելով: Մրցույթին արդեն վեցերորդ անգամ մասնակցող Սյուզի Ուոլշեմը կարճ ժամանակում 1.576 աստիճան է բարձրացել՝ հասնելով մինչեւ 86 հարկի բարձրությամբ գտնվող աստղադիտարան:

Տղամարդկանց շրջանում հաղթող է ճանաչվել գերմանացի վազորդ Քրիստիան Ռիդելը, ով առաջին անգամ էր մասնակցում նման մրցարշավի: Аmerica.ru-ի, նրա ցուցանիշը կազմել է 10 րոպե 16 վայրկյան:

Հաղորդվում է, որ Empire State Building-ի ավանդական մրցավազքն այս տարի անցկացվել է 38-րդ անգամ: New York City Runs մարզական ընկերակցության կազմակերպած մրցույթին մասնակցում են աշխարհի լավագույն վազորդները: