Ամերիկյան բժիշկները Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ 21-ամյա Բոբբի Քրիստինա Բրաունին, անջատել են կենսապահովման համակարգից: Այս մասին գրում է «The Daily Mail»-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ աղջիկն անգիտակից վիճակում տեղափոխվել է:

Բոբբի Քրիստինա Բրաունը հունվարի 31-ին հայտնաբերել էին սեփական լոգարանում: Անգիտակից վիճակում նրան հասցրել են հիվանդանոց եւ միացրել արհեստական շնչառության ապարատին:

Հիվանդանոցում են եղել նաեւ աղջկա հայրը՝ Բոբբի Բրաունը՝ ընկերների եւ հարազատների հետ: Ի դեպ, փետրվարի 5-ին նրա ծննդյան տարեդարձն է: