Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում արգելել են մարտաֆիլմերի նկարահանումները, որտեղ դերասանները մասնակցում են ոստիկանական, զինվորական կամ ազգային անվտանգության աշխատակիցների համազգեստով: Նման որոշում կայացվել է մի շարք ահաբեկչություններից հետո, որոնք տեղի են ունեցել Փարիզում հունվարի սկզբին, Associated Press-ին պատմել է ոստիկանության աշխատակից Սիլվի Բարնոն:

«Համազգեստով դերասանները կարող են ահաբեկիչների թիրախ դառնալ, ինչպես նաեւ հասարակությանը թյուրիմացության մեջ գցել: Նման լարված իրավօճակում դա դժվար չէ անել»,-ասել է նա, սակայն չի նշել, թե որքան երկար կարող է տեւել այդ արգելքը, հաղորդում է Lenta-ն:

Գործակալության փոխանցմամբ՝ Փարիզը վաղուց ռեժիսորների սիրելի քաղաքն է դարձել, որոնք հաճախ փողոցներում կրակոցների եւ հետապնդումների տեսարաններ են նկարահանում: