Սուրբ Վալենտինի տոնին շուրջ մեկ շաբաթ է մնացել: Սակայն Տոկիայի Sunshine City ակվարիումի բնակիչներն արդեն մխրճվել են այդ տոնի մեջ: Հիմա ձկներին կերակրելը, որին հետեւում են բազմաթիվ այցելուներ, վերածվել է իսկական ռոմանտիկ ժամադրության:

Ըստ NTDTV-ի, ձկների կերը կարմիր սրտիկների տեսք ունի: Իսկ սառցե նման սրտերը նախատեսված են ծովային ջրասամույրների համար: Առաջինը նման սիրտ է ստացել Ռոյս անունով արուն: Sunshine City-ի աշխատակցի խոսքով, ակվարիումի բնակիչների համար նման կերակուր պատրաստելը դյուրին չէ:

Sunshine City ակվարիուի բնակիչները ռոմանտիկ կերակուր կստանան մինչեւ Սուրբ Վալենտինի օրը: