ԵՄ էներգետիկայի հարցով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն համարում է, որ ԵՄ-ին էներգետիկայի ոլորտում նոր ռազմավարական դաշինք է պետք Թուրքիայի հետ, քանի որ ապագայում այն դառնալու է գազի առանցքային տարանցիկ երկիր:
«Ես առաջարկում եմ Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք կնքել: Դա մեր էներգետիկ նպատակների կենտրոնական կետն է, քանի որ Թուրքիան գազի առանցքային տարանցիկ երթուղին է լինելու ապագայում»,-ասված է Կանյետեի ելույթում:
Ռուսաստանը մտադրություն է հայտնել ապագայում հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազը Եվրոպա հասցնելու երթուղուց եւ այն եվրոպացիներին հանձնել Թուրքիային ու Հունաստանի սահմաններին: Եվրահանձնաժողովը քննարկում է այդ նախագիծը:




























