Էկվադորյան Toak-Chocolate ընկերությունը շոկոլադ է թողարկել, որը կարելի է համարել աշխարհում ամենաթանկը: Իհարկե, 50 գրամի համար 260 դոլարն այնքան էլ մեծ գին չէ բարձրակարգ աղանդերի համար, եթե հաշվի չառնենք, որ դա շոկոլադի գինն է, այլ ոչ ոսկե փաթիլների կամ ադամանդների, որոնք մտնում են աղանդերի բաղադրության մեջ: Kedem-ի փոխանցմամբ, այս շոկոլադն իր տեսակի մեջ միակն է աշխարհում:

To’ak շոկոլադը պատրաստվում է շաքարեղեգից եւ անհետացման եզրին գտնվող Արրիբա տեսակի կակաոյից: Գոյության ընթացքում ընկերությունն ընդամենը 574 սալիկ է արտադրել, որոնցից յուրաքանչյուրը թվագրվել է, փաթեթավորվել փայտե տուփում: Դրանում նաեւ ունելի կա՝ մաքուր շոկոլադի եւ ձեռքերի շփումը կանխելու համար:

Վաճառքում աշխարհի ամենաթանկ շոկոլադի ընդամենը 380 սալիկ է մնացել: Արտադրությունը շարունակել առայժմ չի նախատեսվում: