Վարվիքի համալսարանում նոր հետազոտություն է անցկացվել, որին մասնակցել են 14 տարեկանից փոքր առնվազն մեկ երեխա ունեցող կանայք եւ տղամարդիկ: Գիտնականները պարզել են, որ տնային պարտականությունները նախկինի պես հիմնականում կանանց ուսերին են ընկած: Դա կախված չէ նրանց եկամտի մակարդակից եւ այն հանգամանքից, թե քանի ժամ են նրանք աշխատում:
Սակայն, ըստ Psych Central-ի, քիչ վաստակող տղամարդիկ ավելի հաճույքով են օգնում իրենց երկրորդ կեսին: Մեծ եկամուտ ունեցող տղամարդիկ ընդունում են, որ պետք է օգնեն իրենց զուգընկերուհիներին: Սակայն նրանք չեն ցանկանում իրենք կատարել տնային պարտականությունները եւ ավելի հաճախ սպասուհի են վարձում:
Ի դեպ, Խուան Մարչի ինստիտուտի անցկացրած հետազոտության համաձայն, տնային գործերում կնոջն օգնելը բացասաբար է անդրադառնում սեռական կյանքի վրա: Ըստ MedDaily-ի, կանացի պարտականություններ կատարող տղամարդիկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին պակաս սեքսուալ են թվում:
Մասնագետների կարծիքով, նման պարտավորությունները բաժանող զույգերը միմյանց ավելի շատ որպես քույր ու եղբայր են ընդունում, քան սիրեկաններ:





























