Գիտնականները պարզել են, որ նոր լեզու ուսումնասիրելիս բառերը հիշելն ավելի դյուրին կլինի, եթե դրանք ասոցացնել որոշակի ժեստերի կամ պատկերների հետ: Հետազոտողների աշխատանքի մասին ամբողջական հաշվետվություն է հրապարակվել Current Biology ամսագրում:

Ըստ Gazeta-ի, գիտափորձերի համար հետազոտողներն օգտագործել են արհեստական վիմիշ լեզվի բառերը, որը ստեղծվել է լեզվաբանություն ուսումնասիրելու համար: Հնչյունաբանական կանոնները փոխառվել են իտալերենից, սակայն բառագիտական միավորներն ընդհանուր ոչինչ չեն ունեցել փորձի մասնակիցների հարազատ լեզվի հետ:

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցները վիմիշ լեզվի ինչպես հստակ, այնպես էլ աբստրակտ հասկացություններն ավելի լավ են հիշել, եթե դրանց ուսուցումն ուղեկցվել է պատկերներով կամ ժեստերով: Ընդ որում, դրանց պասիվ ընկալումը նույնքան արդյունավետ չի եղել: