Հունական Նեա Զիխնի քաղաքում հնագույն դամբարան են հայտնաբերել: Դրանում ոսկու կտորներ եւ մետաղադրամներ են գտնվել: Դամբարանը հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ վայրում բացօթյա թատրոն են կառուցելու:
Սերրեսի նախապատմական եւ դասական հնությունների տեսչության հնագետները ժամանել են շինհրապարակ: Նրանք խոստանում են առաջիկայում հայտնել հետազոտության առաջին արդյունքների մասին:
Ըստ Letnews.ru-ի, Նեա Զիխնի քաղաքը տեղակայված է Մենիկիո լեռան ստորոտին, Սերրեսից 27 կմ հեռավորությամբ: Քաղաքը կառուցվել է Ախինոս լճի ափին, որը ներկայում չորացել է: Նախկինում քաղաքը կոչվում էր Իխնա:





























