Նշվում է, որ Բելգիայում Բրինկը պարգեւատրվել էր Լեւենի կաթոլիկ համալսարանի պատվո դոկտորի կոչումով:
Գրողի մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չէ, հաղորդում է Gazeta-ն:
Անդրե Բրինկը աֆրիկան գրականությունում վաթսունականների սերնդի ներկայացուցիչն էր: Նա եւ մյուս գրողները հանդես էին գալիս ապարտեիդի դեմ եւ փորձում ընդլայնել երկրում արեւմտյան մշակույթի ազդեցությունը: Բրինկի «չոր սպիտակ սեզոն» վեպը 20-րդ դարի աֆրիկյան 100 լավագույն գրքերի ցանկում է:




























