Վենեսուելայի բնակիչ Հենրի Դեյմոնն ամբողջությամբ փոխել է իր արտաքին տեսքը, որպեսզի առավելագույնս նմանվի «Առաջին վրիժառուն» ֆիլմի եւ կոմիքսների պերսոնաժ «Սեւ գանգին»:
Հենրի Դեյմոնը մի շարք վիրահատությունների է ենթարկվել եւ ամբողջությամբ փոխել արտաքին տեսքը. Նա կտրել է քթի մի մասը, դեմքին կարմիր ու սեւ դաջվածքներ է արել, իսկ ճակատին մաշկի տակ իմպլանտներ է դրել, որպեսզի նմանվի «Կարմիր գանգին»՝ նացիստական «Հիդրա» կազմակերպության ղեկավարին:
Նրան վիրահատող բժիշկը մամուլում հայտարարել է, որ Դեյմոնը հոգեպես բացարձակապես առողջ է:





























