Փարիզում 78 տարեկան հասակում մահացել է ալժիրցի գրող Ասիա Ջեբարը, որը հայտնի է իսլամական աշխարհում կնոջ ճակատագրի մասին պատմող իր վեպերով, գրում է Agence France-Presse-ը։

Ջեբարը Ֆրանսիա էր տեղափոխվել 1980թ.։ Գրականությունից բացի, նա զբաղվում էր Ալժիրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, տեղեկացնում է Gazeta-ն։

Ջեբարի ստեղծագործությունների առանցքային թեման արաբական աշխարհում կնոջ ազատության համար տարվող պայքարն է։ 1985թ. գրված նրա՝ «Սերը եւ երեւակայությունը» վեպը ընդգրկվել էր «20-րդ դարի 100 լավագույն աֆրիկյան գրքեր»-ի շարքում։  Այդ ցուցակում է նաեւ մի քանի ժամ առաջ մահացած հարավաֆրիկյան գրող Անդրե Բրինքի «Չոր սպիտակ եղանակ» վեպը։

2011թ. Ասիա Ջեբարը հայտնվել էրև գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում։