Ադրբեջանի տարածքում փետրվարի 9-ի գիշերը երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, 4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05.12-ին, Քյուրդամիրի շրջանի տարածքում, Քյուրդամիրից 15 դեպի հարավ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա:




























