Բաղդադում պայթյունի  հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, գրում է Associated Press-ը՝ հղում կատարելով իշխանություններին։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մահապարտ ահաբեկիչը  գործի էր դրել մարմնին հագած ռումբը։ Պայթյունը որոտացել է Ադան հրապարակում հավաքված մարդկանց մեջ։ Ինչպես գրում  Gazeta-ն, եւս 25 մարդ վիրավոր է։ Դեռեւս ոչ մի ուժ չի ստանձնել ահաբեկության պատասխանատվությունը: