Ճապոնիայում 85 տարեկան հասակում մահացել է սոյայի սոուսի հանրահայտ շշի դիզայները, գրում է Agence France-Presse-ը։
Կենջի Էկուանը հաեւ հայտնի է նրանով, ծրագրել է Տոկիոյից միջազգային օդանավակայան տանող արագընթաց գնացքի մոդելը, գրում է Gazeta-ն։
Սոյայի սոուսի համար նախատեսված շիշն առաջին անգամ օգտագործվել է 1961թ. Kikkoman ընկերության կողմից։ Ներկայումս սոյայի սոուս արտադրող ամենախոշոր ընկերությունը օգտագործում է հանրահայտ շշի մոդելը։





























