Ճապոնական Աոմորի քաղաքում, որը համարվում է Ճապոնիայի սխտորային մայրաքաղաքը եւ ամբողջ երկրին այդ համեմունքն է մատակարարում, սխտորի համով զովացուցիչ ըմպելիք են ստեղծել:
Աոմորիի խանութներում արդեն բազմաթիվ տարիներ սխտորի համով պաղպաղակ եւ գարեջուր են վաճառում, հիմա դրանք ավելացել է եւս մեկ ինքնատիպ արտադրանք. «Jats Takkola» գազավորված ըմպելիք: Տեղի բարբառով Jats-ը զարմանքի արտահայտություն է:
Ըստ Kedem-ի, ըմպելիքում իսկական չորացրած սխտոր կա, եւ օգտագործումից առաջ խորհուրդ է տրվում թափահարել շիշը՝ համեմունքի մանր մասնիկներն ըմպելիքում լավ լուծելու համար:
Սխտորով գազավորված ըմպելիքի մեկ շիշն արժե շուրջ 2.5 դոլար:





























